armenpress.am Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտնել է, որ իր հանդիպումն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կկայանա փետրվարի 3-ին։
«Տեսնենք, թե ինչպիսին կլինեն այդ հանդիպման արդյունքները, քանի որ այն ունի վճռորոշ նշանակություն», – ասել է Պետրոն Կոլումբիայի կառավարության նիստի ընթացքում, որը հեռարձակվել է YouTube-ով։
Նախագահի խոսքով՝ իր գլխավոր նպատակը մնում է սոցիալական և տնտեսական կայունության ապահովումը երկրում։ Նա ընդգծել է, որ իշխանությունները ձգտում են պահպանել հասարակական անդորրը և թույլ չտալ, որ Թրամփի հռետորաբանությունը բացասական հետևանքներ ունենա երկրի բնակչության համար։
Դոնալդ Թրամփն ավելի վաղ Կոլումբիայի նախագահին մեղադրել է թմրանյութերի արտադրությունը խրախուսելու մեջ։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն կարող է ուժային միջոցներ ձեռնարկել Կոլումբիայի դեմ, եթե այդ երկրի իշխանությունները չակտիվացնեն պայքարը թմրամաքսանենգության դեմ ։
Իր հերթին, Պետրոն հայտարարել է, որ Թրամփը պետք է իրեն մեդալներով պարգևատրի ԱՄՆ կոկաինի արտահանման դեմ ուժեղացված պայքարի համար, այլ ոչ թե սպառնա: