Նախագահ Փեզեշքյանը ստացել է իր բոլոր հարցերի պատասխանները. Փաշինյանը՝ «Թրամփի ուղու» վերաբերյալ Թեհրանի մտահոգությունների մասին | civilnet.am

civilnet.am Երբ Իրանի նախագահն օգոստոսի 8-ից հետո այցելել էր Հայաստան, մենք  հանգամանալից երկար զրույց ենք ունեցել այդ հարցի վերաբերյալ, և նախագահ Փեզեշքյանը ստացել է իր բոլոր հարցերի պատասխանները։ Այս մասին կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Թրամփի ուղու» վերաբերյալ Թեհրանի մտահոգություններին Փաշինյանը։

«Մենք ասել ենք, եթե հետագայում հարցեր ծագեն՝ մենք պատրաստ ենք բոլոր հարցերին պատասխանեն, եթե հրապարակված տեքստից հետո այլ հարցեր ծագեն։ Քննարկումների ընթացքում մենք մեր միջազգային գործընկերների մտահոգություններն ու կարծիքները հաշվի առնում ենք, և հնարավորինս փորձում ենք այնպես անել, որ հնարավորինս հավասարակշռված լուծումների գանք, ինչը կարծում եմ այս դեպքում ստացվել է»,- նշեց Փաշինյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն