Նախնական 140 մլն դոլար արդեն հատկացված է ծրագրի նախապատրաստական ընթացքի համար. վարչապետը՝ ԹՐԻՓՓ-ի մասին | 1lurer.am

1lurer.am Այս պահի դրությամբ, ինչքան գիտեմ, նախնական 140 մլն դոլար արդեն հատկացված է ծրագրի նախապատրաստական ընթացքի համար: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Հանրային հեռուստաընկերության լրագրողի այն հարցին, թե ԹՐԻՓՓ-ի շրջանակում ամերիկյան ընկերության ներդրումը որքան է կազմելու:

«Ինչ վերաբերում է կոնկրետ ներդրումներին՝ կոնկրետ նախագծեր պետք է ձևավորվեն, արդեն դա նախագծանախահաշվային հաշվարկների հետ է կապված, բայց որ ներդրումները մեծ են լինելու, կարծում եմ՝ ակնհայտ է: Այսօր որևէ մեկը Ձեզ թիվ չի կարող ասել, որովհետև երկաթուղի, ենթադրենք, պետք է կառուցվի, ի՞նչ արժի այդ երկաթուղին, ինչքա՞ն է պետք է ներդնել. այսօր ոչ մեկը չի կարող ասել, կարող են լինել փորձագիտական գնահատականներ: Դրա համար պետք է տեխնիկատնտեսական հաշվարկ, նախագիծ: Միայն նախագծի հաստատումից և հաշվարկից հետո ամեն առանձին նախագծի գինը կպարզվի»,- նշեց Փաշինյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն