Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Թրամփի հայտարարությանը Իրանի հետ փոխգործակցող երկրների համար 25 տոկոս մաքսատուրք սահմանելու որոշմանը | armenpress.am

armenpress.am Հայաստանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի հետ բիզնես անող բոլոր երկրների նկատմամբ 25 տոկոս մաքսատուրք սահմանելու որոշման բովանդակությանը դե յուրե կծանոթանա և, ըստ անհրաժեշտության, խորհրդակցություններ կսկսի գործընկերների հետ:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դեռ պետք է հիշատակված որոշման բովանդակությանը դե յուրե ծանոթանալ, մենք կծանոթանանք, ծանոթանում ենք բովանդակությանը և, ըստ անհրաժեշտության,  խորհրդակցություններ կսկսենք մեր բոլոր առնչվող գործընկերների հետ»,-ասաց Փաշինյանը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ բիզնես վարող երկրների նկատմամբ25% մաքսատուրք սահմանելու մասին։ Նա նշել էր, որ որոշումը վերջնական ու վճռական է:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն