ՀՀ ԱՍՀ նախարարը մասնակցել է «ՍՕՍ-Մանկական գյուղեր» հիմնադրամի Շիրակի մասնաճյուղի բացման արարողությանը

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի և «ՍՕՍ Մանկական գյուղեր» հիմնադրամի Հայաստանի ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանի հետ մասնակցել է «ՍՕՍ-Մանկական գյուղեր» ՀԲՀ Շիրակի մասնաճյուղի բացման արարողությանը։

ՀՀ ԱՍՀ նախարարությունից հայտնում են, որ Արսեն Թորոսյանը շնորհավորել է հիմնադրամի ներկայացուցիչներին նոր մասնաճյուղի բացման կապակցությամբ՝ ընդգծելով հիմնադրամի կարևոր դերը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին և ընտանիքներին աջակցելու գործում։

Նախարարը կարևորել է նաև «ՍՕՍ Մանկական գյուղեր» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում իրականացված այն աշխատանքները, որոնք նպաստել և շարունակում են կարևոր դեր ունենալ երեխաների՝ ընտանիքների հետ վերամիավորման և խնամատարության ինստիտուտի զարգացման ուղղություններով։

«ՍՕՍ Մանկական գյուղեր» հիմնադրամի Հայաստանի ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանը նշել է, որ նորաբաց մասնաճյուղը կշարունակի անհրաժեշտ ծառայություններ մատուցել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին և նրանց ընտանիքներին՝ կանխարգելելով երեխաների մուտքը խնամքի հաստատություններ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն