ՀՀ ՄԻՊ-ն առանձնազրույցներ է ունեցել Ադրբեջանից վերադարձած 4 հայ գերիների հետ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու ՄԻՊ ներկայացուցիչները հունվարի 15–ին հանդիպումներ և խորհրդապահական առանձնազրույցներ են ունեցել Ադրբեջանից Հայաստան վերադարձված Վագիֆ Խաչատրյանի, Գևորգ Սուջյանի, Դավիթ Դավթյանի և Վիգեն Էուլջեքջյանի հետ։

ՄԻՊ–ի գրասենյակից հայտնում են, որ քննարկվել են մարդու իրավունքներին առնչվող հարցեր:

Վագիֆ Խաչատրյանին Մարդու իրավունքների պաշտպանը տեսակցել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում։ Բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանի հետ Պաշտպանը քննարկել է անձի բժշկական օգնության ու սպասարկման իրավունքին առնչվող հարցեր և շնորհակալություն հայտնել բուժանձնակազմին՝ մասնագիտական և բարեխիղճ աշխատանքի համար։

Ադրբեջանը հունվարի 14-ին Հայաստանին է վերադարձրել 4 գերիների․ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը Հակարի կամրջով Ադրբեջանի համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվել են  Հայաստանի համապատասխան մարմինների ներկայացուցիչներին:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն