Բայրամովը ԵՄ ներկայացուցչի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը | factor.am

factor.am  Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ հանդիպմանը քննարկվել է Ադրբեջանի ու Եվրամիության միջև համագործակցության ներկա վիճակը և հեռանկարները, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր։

Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են Ադրբեջանի և ԵՄ-ի միջև քաղաքական, տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ անվտանգության և այլ ոլորտներում համագործակցությունը, ինչպես նաև փոխգործակցության հարթակների և գործիքների վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև հետագա քայլերը։

Նշվում է, որ  Բայրամովը տեղեկատվություն է տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության գործընթացում ձեռք բերված առաջընթացի և հեռանկարների մասին և փոխանցել Ադրբեջանի  դիրքորոշումը։ Բարձր են գնահատվել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում ձեռնարկված քայլերը, ինչպես նաև երկու երկրների միջև վստահության ամրապնդման միջոցառումները։

Հանդիպման ընթացքում նաև մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն