Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

Հանրապետության տարածքում հունվարի 15-ի և 17-ի ցերեկն առանձին շրջաններում, 17-ի ուշ երեկոյան, 18-20-ը շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, լեռնային առանձին վայրերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։  Հունվարի 16-ին, 17-ի գիշերը կդիտվի առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։

Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը հունվարի 15-ի ցերեկը, 16-ին կնվազի ևս 4-6 աստիճանով, 17-19-ի գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով:

Երևանում հունվարի 16-ին, 17-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 17-ի երեկոյան, 18-20-ը սպասվում է ձյուն։

Հայաստանում օդի ջերմաստիճանին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն