Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Մայրավանքի գրասենյակում այսօր՝ հինգշաբթի, 15 հունվարի 2026 թ. առավոտյան, ընդունեց Կիպրոսի հայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանին՝ տիկնոջ ուղեկցությամբ։
Այս մասին տեղեկանում ենք Արամ Ա Վեհափառ Հայրապետի ֆեյսբուքյան էջից։
Վարդգես Մահտեսյանը Նորին Սրբությանը ներկայացրեց ընդհանուր զեկույց Կիպրոսի հայ համայնքին և ընդհանրապես Կիպրոսի պետության հետ առնչվող հարցերի վերաբերյալ։ Վեհափառ Հայրապետը ողջունեց Վ. Մահտեսյանի այցը և բարձր գնահատեց նրա կատարած ծառայությունները մեր համայնքի համար, մասնավորապես՝ հայ համայնքի և Կիպրոսի պետության միջև հարաբերությունների սերտացման գործում ունեցած կարևոր ներդրման համար։