Իտալիայի Պատգամավորների պալատը բանաձև է ընդունել Ուկրաինային օգնություն ցուցաբերելու օգտին | armenpress.am

armenpress.am Իտալիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը հաստատել է իշխող մեծամասնություն կազմող կուսակցությունների կողմից ներկայացված բանաձևը, որը նախատեսում է Կիևին օգնություն ցուցաբերել 2026 թվականին։

Բանաձևը պարտավորեցնում է Իտալիայի կառավարությանը շարունակել աջակցել Ուկրաինային՝ ՆԱՏՕ-ի, Եվրամիության, G7 երկրների և միջազգային դաշնակիցների հետ համակարգված, ստանձնած պարտավորություններին համապատասխան և բնակչության, կարևորագույն ենթակառուցվածքների, եվրոպական մայրցամաքի ընդհանուր անվտանգության պաշտպանությանն ուղղված ներդրումների միջոցով։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն