ԱՄՆ-ն ՄԱԿ-ին հայտնել է բոլոր հնարավոր տարբերակների մասին, Իրանը՝ զգուշացրել՝ կպատասխանի ցանկացած ագրեսիայի | azatutyun.am

azatutyun.am  Միացյալ Նահանգներն աջակցում է Իրանի խիզախ ժողովրդին, իսկ նախագահ Դոնալդ Թրամփը հասկացրել է, որ դիտարկվում են բոլոր տարբերակները՝ «կոտորածը դադարեցնելու համար», հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Մայք Ուոլցը Անվտանգության խորհրդի նիստին:

Թրամփը նախօրեին ասել էր, որ իրեն փոխանցել են, թե սպանությունների թիվը Իրանում նվազում է, մահապատիժների ծրագիր չկա:

Ուոլցը հերքել է Իրանի մեղադրանքները, թե բողոքի ցույցերը «օտարերկրյա դավադրություն են», որն ուղղված է ռազմական գործողությունների նախապատրաստմանը:

«Նրանք վախենում են: Նրանք վախենում են սեփական ժողովրդից», – ասել է նա:

ՄԱԿ-ում Իրանի փոխդեսպան Ղոլամհոսեյն Դարզին արձագանքել է, որ Թեհրանը չի ձգտում սրման կամ առճակատման, և մեղադրել է ԱՄՆ-ին ստի, խեղաթյուրման և փաստերի միտումնավոր քարոզարշավի ապատեղեկատվության մեջ:

Նա շեշտել է, որ ագրեսիայի ցանկացած գործողության՝ ուղղակի կամ անուղղակի, կտրվի վճռական, համաչափ և օրինական պատասխան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն