Գրենլանդիայում եվրոպական զորքերը չեն ազդի Թրամփի ծրագրերի վրա. Սպիտակ տուն | 1lurer.am

1lurer.am Գրենլանդիայում եվրոպական զորքերի տեղակայումը չի ազդի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ կղզու Հանդեպ վերահսկողություն սահմաբելու որոշման վրա` հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։

«Ես չեմ կարծում, որ Գրենլանդիայում եվրոպական զորքերի ներկայությունը կազդի Թրամփի որոշումների կայացման գործընթացի կամ Գրենլանդիան ձեռք բերելու նրա նպատակի վրա»,- ասել է նա:

Հունվարի 14-ին Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն պետք է գլխավորի Գրենլանդիան ձեռք բերելու գործընթացի «Ոսկե գմբեթ» պաշտպանական նախագիծը: Ըստ նրա, եթե Միացյալ Նահանգները չտիրանա կղզուն, այն կանցնի Ռուսաստանին կամ Չինաստանին։

Դանիան, եվրոպական երկրների հետ կանցկացնի «Արկտիկական ամրություն» զորավարժությունները։ Զինվորական անձնակազմը հետախուզություն կիրականացնի կղզում և կուսումնասիրի տարածաշրջանում անվտանգությունն ամրապնդելու ուղիները։ Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան զինվորական անձնակազմ են ուղարկել կղզի։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գրենլանդիայի հանդեպ վերահսկողություն սահմանելու ու Թրամփի սպառնալիքների ֆոնին, եվրոպական երկրները՝ Գերմանիան, Շվեդիան, Ֆրանսիան և Նորվեգիան, որոշել են իրենց զորքերն ուղարկել կղզու պաշտպանությունն ամրապնդելու համար: Politico-ն հաղորդել էր, որ Նիդերլանդները և Կանադան մասնակցում են նախաձեռնությանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն