«Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներին հեռացրին ԱԺ շենքից

ԱԺ անվտանգության աշխատակիցները «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներին հեռացրին ԱԺ շենքից:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստի մեկնարկից հետո ՊՊԾ աշխատակիցը հայտնեց, որ armlur.am-ից Քնար Մանուկյանը և Սոնա Գրիգորյանը իրավունք չունեն լուսաբանելու նիստը, քանի որ զրկվել են հավատարմագրումից:

Լրագրողները, սակայն, հայտնեցին, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն է իրենց անցագրեր տրամադրել, ինչից հետո հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ չի կարող լրագրողներին հեռացնել դահլիճից:

Ավելի ուշ դահլիճի մոտ եկավ ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը, որը, ըստ տեղում աշխատող լրագրողների, դռան մոտից Անդրանիկ Քոչարյանին հասկացնում էր, որ պետք է դուրս հրավիրել 2 լրագրողներին: Այնուհետև լրագրողներին հեռացրին շենքից: Այդ ընթացքում Քնար Մանուկյանը փորձեց ցույց տալ, որ իրենք անցագրով թույլատրելի հատվածներում են միայն եղել, և քաշքշուկ սկսվեց:

Քնար Մանուկյանը հայտնեց, որ դատարանում հաղթել է իրեն հավատարմագրումից զրկելու գործով, ինչը Առաքելյանը մանիպուլյացիա անվանեց՝ նշելով, որ այդ որոշումը բողոքարկվել է և այժմ Վերաքննիչ դատարանում է:

Նշենք, որ օրաթերթի լրագրողները մեկ տարով զրկվել են ԱԺ աշխատանքը լուսաբանելու հավատարմագրումից Հայկ Կոնջորյանին միջանցքում հարցեր ուղղելուց հետո:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն