factor.am Շուրջ մեկ ամիս առաջ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանը գործուղվել էր Լոնդոն՝ TRIPP նախագծի միջպետական պայմանագրային փաթեթի մշակման նպատակով։ Այդ աշխատանքներն իրականացվել են Fieldfisher LLP իրավաբանական ընկերության հետ։
Factor TV-ն հարցմամբ դիմել էր Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակ՝ գործուղման արդյունքների, քննարկված թեմաների վերաբերյալ մանրամասներ իմանալու համար։
Անդրեասյանը Լոնդոն է գործուղվել 2025 թվականի դեկտեմբերի 8-ից 12-ը։ Աշխատանքային այցի ընթացքում Fieldfisher LLP իրավաբանական ընկերության ներկայացուցիչների հետ կազմվել են փաստաթղթերի նախագծեր, որոնք փոխանցվել են աշխատանքային կարգով։ Հիշյալ քննարկումների վերաբերյալ լրացուցիչ մանրամասների հասանելիությունը սահմանափակված է։
Այլ հարցերի, այդ թվում՝ Fieldfisher LLP-ին տրված վարձատրության մասով տվյալներ չեն տրամադրվել։
«․․․Տեղեկատվություն տնօրինողը (․․․) մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա պարունակում է պետական, բանկային, առևտրային գաղտնիք կամ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն»,- նշվել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի պատասխանում։
Հիշեցնենք՝ Fieldfisher LLP-ը եվրոպական իրավախորհրդատվական ընկերություն է, որն առաջատար դիրք է գրավում տեխնոլոգիաների, ֆինանսական ծառայությունների, էներգետիկայի և բնական պաշարների, ինչպես նաև կենսաբանական գիտությունների ոլորտներում։ Ընկերությունը 28 գրասենյակ ունի աշխարհի տարբեր երկրներում։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Լոնդոնում: Այն խորհրդատվություն է տրամադրում ազգային և միջազգային կորպորացիաներին, ֆինանսական կառույցներին և կառավարություններին:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում