Ձերբակալված ՊԵԿ պաշտոնյաները կալանավորվել են | factor.am

factor.am Իշխանական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով երեկ ձերբակալված ՊԵԿ պաշտոնյաները կալանավորվել են։ Տեղեկությունը Factor TV-ի հետ զրույցում հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում նախօրեին ձերբակալված հինգ անձանցից չորսի, այդ թվում՝ ՊԵԿ երեք պաշտոնատար անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բոլորն էլ բավարարվել են»,- ասաց Կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Հիշեցնենք՝ երեկ տեղեկացրել էինք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ ղեկավար պաշտոն զբաղեցնող պաշտոնյաներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն