Ճապոնիայի վարչապետը և դեսպան Սիմոնյանը մտքեր են փոխանակել միջազգային հարթակում կանանց դերի և հավասար իրավունքների առաջմղմանն ուղղված ջանքերի վերաբերյալ

Հունվարի 15-ին Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին իր նստավայրում ընդունել է Հայաստանի դեսպան Մոնիկա Սիմոնյանին՝ Ճապոնիայում հավատարմագրված կին դեսպանների հետ հանդիպման առիթով։ Այս մասին հայտնում են Ճապոնիայում ՀՀ դեսպանությունից։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել միջազգային հարթակում կանանց դերի, գործունեության, առաջնորդության եւ հավասար իրավունքների առաջմղմանն ուղղված ջանքերի վերաբերյալ։

Կողմերը փոխադարձ ցանկություն են հայտնել հետայսու շարունակել նման ձեւաչափով համագործակցությունը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն