Կիևի դատարանն ընտրել է Տիմոշենկոյի խափանման միջոցը | azatutyun.am

azatutyun.am Կիևի դատարանը այսօր ընտրել է Ուկրաինայի նախկին վարչապետ, ընդդիմադիր «Բատկիվշինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոյի խափանման միջոցը։

Դատարանի որոշմամբ 33 միլիոն հրիվնա (760 հազար ԱՄՆ դոլար) գրավի դիմաց Տիմոշենկոն կմնա ազատության մեջ։ Նրան, սակայն, արգելվել է լքել Կիևի մարզի տարածքը, ինչպես նաև շփվել խորհրդարանի մի քանի տասնյակ պատգամավորների հետ։

Ուկրաինայի Հակակոռուպցիոն ազգային գրասենյակը Տիմոշենկոյին մեղադրում է կարևոր քվեարկություններից առաջ իշխող մեծամասնության ներկայացուցիչներին կաշառելու փորձերի համար։ Նախկին վարչապետը ներկայացված մեղադրանքը չի ընդունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն