Էկոնոմիկայի նախարարն անդրադարձել է ԱՄՆ-ում ընդունված փաստաթղթին և նախարարության անելիքներին

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են նախորդ տարվա արդյունքները, և նախանշվել առաջիկա ծրագրային առաջնահերթությունները։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Խորհրդակցության ընթացքում նախարարն անդրադարձել է ԱՄՆ-ում նախորդ օրն ընդունված փաստաթղթին՝ ընդգծելով, որ այն ևս մեկ անգամ հաստատում է Հայաստանի շարժը տարածաշրջանային ապաշրջափակման և խաղաղ զարգացման ուղղությամբ, և այդ պայմաններում նախարարության անելիքներն էականորեն տարբերվում են նախորդ տարիներից։

Առաջիկա փուլում որպես գերակա ուղղություններ ընդգծվել են տնտեսության աճը, մրցունակության և արտադրողականության բարձրացումը՝ լիովին համահունչ արդեն իսկ ձևավորված խաղաղության օրակարգին, ինչը նպաստավոր միջավայր է ստեղծում նաև զբոսաշրջության ոլորտի կայուն զարգացման համար։

Խորհրդակցության ավարտին նախարարը տվել է համապատասխան հանձնարարականներ՝ ծրագրերի արդյունավետ իրականացման և համակարգված աշխատանքի ապահովման նպատակով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն