news.am Չեխիայի նախագահ Պետր Պավելը կարծում է, որ Ուկրաինան ստիպված կլինի «ցավոտ զիջումների» գնալ ռուս-ուկրաինական պատերազմն ավարտելու համար։
Նա նման հայտարարություն է արել իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ Կիևում հանդիպման ժամանակ:
Չեխիայի նախագահը խոստովանել է, որ առանց Միացյալ Նահանգների Ուկրաինայում պատերազմի կարգավորում չի լինի։
«Եվրոպայի համար ցավալի է, որ այդուհանդերձ Միացյալ Նահանգները դեռևս առանցքային դեր է խաղում։ Սակայն դա չի նշանակում, որ Եվրոպան և եվրոպական երկրները պետք է մի կողմ քաշվեն այդ ջանքերից»,- նշել է նա։
Միևնույն ժամանակ, նա շեշտել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հնարավոր խաղաղության համաձայնագրի հարցում Կիևը ստիպված կլինի «մի շարք ցավոտ զիջումների» գնալ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։