armenpress.am ԱՄՆ-ն լուրջ քննարկումներ է վարում Գրենլանդիայի հետ՝ միավորման և ավելի սերտ համագործակցության այլ ձևերի վերաբերյալ։
Այս մասին հայտարարել է Գրենլանդիայի հետ փոխգործակցության հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Ջեֆ Լենդրին։
«Լուրջ քննարկումներ են ընթանում այն բանի շուրջ, թե ինչպիսին կարող է լինել միավորումը, համագործակցությունը կամ Գրենլանդիայի հետ ավելի ամուր հարաբերությունները»,- ասել է նա։