Առողջապահության նախարարությունը կարևորում է և հետևողական է կանխարգելիչ միջոցառումների իրականացման հարցում՝ միտված երեխաների առողջության պահպանմանը, խնդիրների վաղ հայտնաբերմանը և վաղ միջամտությունների իրականացմանը:
Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:
Ծննդատանն իրականացվող հիմնական կանխարգելիչ միջոցառումներն են՝
– նորածնի պորտալարի սեղմում կյանքի 1-3 րոպեների ընթացքում (ոչ ավելի շուտ)` անեմիայի կանխարգելման նպատակով.
– նորածնի վաղ մոտեցում կրծքին՝ առաջին 30 րոպեի ընթացքում.
– մաշկ-մաշկին շփման ապահովում` նորածնի մարմնի ջերմաստիճանի, մաշկի առողջ միկրոֆլորայի ձևավորման և մայր-նորածին հոգեբանական կապի ստեղծում.
– նորածնի զննում, վիճակի գնահատում.
– աչքերի մշակում` գոնոբլեֆորեայի կանխարգելում:
Պատվաստումներ
ՎՀԲ` վիրուսային հեպատիտ Բ-ի կանխարգելման նպատակով
ԲՑԺ` տուբերկուլոզի կանխարգելման նպատակովՍքրինինգներ
բնածին հիպոթիրեոզի,
ֆենիլկետոնուրիայի,
լսողության բնածին խանգարումների հայտնաբերման նպատակով,
անհասության ռետինոպաթիա (միայն անհաս նրածիններին),
սրտի բնածին արատների,
կոնքազդրային հոդի բնածին հոդախախտի,
ադրենոգենիտալ համախտանիշի վաղ հայտնաբերում
նորածնային ակնային սքրինինգ:– Վիտամին Կ-ի ներարկում` նորածինների հեմոռագիկ համախտանիշի կանխարգելում
– Կրծքով կերակրման դիտարկում և գնահատում (ըստ անհրաժեշտության` կրծքով կերակրման խորհրդատուի աջակցություն)
– Նորածնի անվտանգության ապահովման մասին իրազեկում, այդ թվում` մեքենայում հատուկ մանկական նստատեղերի կիրառմամբ անվտանգ տուն տեղափոխելու մասին: