«Կարմիր խաչը» կանոնավոր այցելություններ է անցկացրել Բաքվում պահվող հայերին մեկ կամ երկու ամիս մեկ պարբերականությամբ, սակայն հանդիպումները դադարեցին 2025 թվականի հունիսին, իսկ սեպտեմբերին «Կարմիր խաչը» հայտարարեց իր գործունեության դադարեցման մասին: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար Սիրանուշ Սահակյանը։
«Նշված այցելությունները տեղի են ունեցել փակ հաստատություններում, և ուղղակի առնչություն չեն ունեցել դատական գործընթացի հետ։ Դիտարկվել է նրանց պահման պայմանները, առողջական և այլ խնդիրները: «Կարմիր խաչը» փորձել է Ադրբեջանի իշխանությունների հետ երկխոսության ճանապարհով հասնել որոշակի պայմանների բարելավման։ Կարծում եմ, որ այդ գործունեությունն իր դրական արդյունքը տվել է: Եթե մենք համեմատում ենք պահման պայմանները գերեվարման վաղ ժամանակահատվածում և հետագայում, ապա դրական տեղաշարժեր նկատելի են։
Նշեմ, որ որոշ դատապարտված գերիներ նաև տեղափոխել են նոր կառուցված քրեակատարողական հիմնարկ, որտեղ պայմանները անհամեմատ ավելի լավ են եղել, քան սկզբնական պահման վայրերը»,-նշել է նա:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։