ԱՄՆ զինված ուժերը ուրբաթ օրը հարված են հասցրել Սիրիայի հյուսիս-արևմուտքում, որի հետևանքով սպանվել է «Ալ-Քաիդայի» մասնաճյուղի առաջնորդը, որն անմիջականորեն կապված է եղել ԻԳԻԼ-ի այն զինյալի հետ, որը նախորդ ամիս Պալմիրայում դարանակալում էր կազմակերպել և ամերիկացիների սպանել, հայտնում է NBC News-ը։
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) շաբաթ օրը հայտարարել է, որ հարվածի հետևանքով սպանվել է Բիլալ Հասան ալ-Ջասիմը, որին զինվորականները բնութագրել են որպես «փորձառու ահաբեկչական առաջնորդ»։
Ալ-Ջասիմը ծրագրում էր ահաբեկչական գործողություններ և անմիջականորեն կապված էր ԻԳԻԼ-ի այն զինյալի հետ, որը դեկտեմբերի 13-ին Պալմիրայում դարանակալում էր կազմակերպել։ Ըստ ԱՄՆ պաշտոնյաների, այդ հարձակման հետևանքով զոհվել էին երկու ամերիկացի զինծառայող և ամերիկացի թարգմանիչ, իսկ այլ ամերիկացի և սիրիացի զինծառայողներ վիրավորվել էին։
Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը դեկտեմբերին X սոցիալական ցանցի ուղիղ եթերում հայտարարել էր, որ ԱՄՆ-ի գործընկեր ուժերը սպանել են հարձակումը իրականացրած անձին։
«Ահաբեկչի մահը, կապված երեք ամերիկացիների զոհվելու հետ, ցույց է տալիս մեր վճռականությունը հասնելու ահաբեկիչներին, որոնք հարձակվում են մեր ուժերի վրա», – ասել է Հեգսեթը։