Սամվել Կարապետյանը ստացիոնար բուժման կարիք ունի. Արամ Վարդեւանյան

Հայաստանում առկա է մարդասիրության ճգնաժամ: Քննիչները, դատախազը շատ լավ իմանալով, որ Սամվել Կարապետյանը հիվանդանոցում է եւ բուժում է ստանում, որոշեցին ընդհատել բուժումն ու տանել քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց գործարարի պաշտպաններից Արամ Վարդեւանյանը։

«Այս քրեական հետապնդումն ի վերջո դադարեցվելու է։ Իսկ Սամվել Կարապետյանը դեռ ստացիոնար բուժման կարիք ունի, տեսնենք՝ քննիչներն ու դատախազն ինչ որոշում կկայացնեն»,– ասել է Վարդեւանյանը։

Նա հիշեցրել է, որ մինչեւ կալանավորումը Կարապետյանը որեւէ առողջական խնդիր չի ունեցել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն