Մենք վստահ քայլերով շարժվում ենք միջազգային մեծ մրցաշարեր հյուրընկալելու ուղղությամբ․ ՀՖՖ նախագահի ուղերձը

1992 թ. հունվարի 18-ին հիմնադրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի ուղերձը.

«Այսօր՝ հունվարի 18-ին, մենք նշում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադրման 34-ամյակը։ 1992 թվականի այս օրը դարձավ մեր երկրի ֆուտբոլային անկախ ճանապարհի սկիզբը՝ լի մարտահրավերներով և մեծ նպատակներով։

Այս տարիներին հայկական ֆուտբոլն անցել է զարգացման բարդ ուղի։ Այսօր մենք գտնվում ենք կարևոր շրջափուլում, երբ ձևավորվում են ոչ միայն ներկայի, այլև ապագա հաջողությունների հիմքերը։ Զարգացման նոր ծրագրերը, կառուցվածքային փոփոխությունները և միջազգային համագործակցություններն ուղղված են մեկ նպատակին՝ հայկական ֆուտբոլի կայուն առաջընթացին։

Հատկապես կարևոր է ընդգծել, որ ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը պատմական նվաճման է հասել՝ առաջին անգամ ապահովելով մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը։ Սա մեր ֆուտբոլային ընտանիքի համար մեծ հպարտության և հավատքի աղբյուր է։

Միաժամանակ, մենք վստահ քայլերով շարժվում ենք նաև միջազգային մեծ մրցաշարեր հյուրընկալելու ուղղությամբ։ Հայաստանը և Վրաստանը համատեղ պայքարում են մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը մեր երկրներում անցկացնելու համար, ինչը նոր հնարավորություն է մեր երիտասարդների, ենթակառուցվածքների և ամբողջ ֆուտբոլային համակարգի զարգացման համար։

34 տարին պարտավորեցնող թիվ է։ Դա պատմություն է, փորձ և պատասխանատվություն՝ ապագայի հանդեպ։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադրման 34-ամյակի կապակցությամբ շնորհավորում եմ բոլոր երկրպագուներին, ֆուտբոլիստներին, մարզիչներին, ակումբներին և գործընկերներին։ Միասին մենք շարունակելու ենք կառուցել հայկական ֆուտբոլի կայուն և մրցունակ ապագան»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն