Թրամփը հրավիրել է Թայիփ Էրդողանին դառնալ Գազայի «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ | tert.am

tert.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրավիրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին դառնալ «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ, որը պատասխանատու կլինի Գազայի հատվածի վերակառուցման և անվտանգության համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի հաղորդակցության վարչությունը՝ Anadolu-ի փոխանցմամբ:

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, 2803 բանաձևով, որոշեց աջակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հայտարարված Գազայում հակամարտության դադարեցման համապարփակ ծրագրին։ Այս ծրագրի շրջանակներում ստեղծվում է «Խաղաղության խորհուրդ» և դրա կառույցներ, որոնք պատասխանատու կլինեն Գազայում անվտանգության և վերակառուցման ապահովման համար», – այս մասին ասված է հայտարարության մեջ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն