«Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Նարեկ Սամսոնյանին կրկին տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ։ «Ֆեյսբուքի» իր էջում այս մասին տեղեկացրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Հետազոտությունները ցույց տվեցին, որ սրտի վիճակը կարգավորվել է, և քիչ առաջ Նարեկին հետ տարան բանտ»,–գրել է Ռուբեն Մելիքյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ բուժզննությամբ պարզվել էր, որ Սամսոնյանի սրտի զարկերի թիվը նորմայից էապես մեծ է, որի պատճառով շտապօգնություն են կանչել։ Նա տեղափոխել էր «Էջմիածին» բժշկական կենտրոն։