Սիրիայում քրդական ուժերը լքել են Ռաքքա եւ Դեյր-էլ-Զոր նահանգները. կնքվել է համաձայնագիր

Սիրիայում քրդական ուժերը լքել են Ռաքքա եւ Դեյր-էլ-Զոր նահանգները։ Սիրըական լրատվամիջոցները հայտնում են, որ քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերի ու կառավարության միջեւ կնքվել է համաձայնագիր։

Սիրիայի Ռաքքա քաղաքում նախ բախումներ են տեղի ունեցել քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերի ու կառավարական զորքերի միջեւ։ 

Ավելի ուշ Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան հայտնել է, որ կողմերի միջեւ կնքվել է համաձայնագիր, ըստ որի՝ նահանգներում հաստատվել է հրադադար։ Մեկ այլ կետի համաձայն՝ քրդական ուժերը պարտավորվել են զենքերը վայր դնել, ռազմական կազմավորումները դուրս բերել։ Ռաքքա եւ Դեյր-էլ-Զոր նահանգերի ղեկավարումը հանձնվել է Սիրիայի կառավարությանը։

Սիրիայի նախագահը հայտնել է, որ քրդական կողմի ղեկավարը ինչ-ինչ պատճառներով չի կարողացել համաձայնագրի ստորագրմանը ներկա գտնվել։

Լուսանկարում՝ Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն