Էրդողանը Սիրիայում վերջին զարգացումները քննարկել է ալ-Շարաայի հետ | azatutyun.am

azatutyun.am  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ՝ քննարկելով Սիրիայում վերջին զարգացումները, հայտնել է Էրդողանի գրասենյակը։

Զրույցը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Սիրիան և հիմնական քրդական զինված ուժերը լայնածավալ համաձայնության են հասել՝ քրդական քաղաքացիական և ռազմական կառույցները կենտրոնական կառավարության վերահսկողության տակ դնելու շուրջ։ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդագրության համաձայն՝ Էրդողանը Շարաային ասել է, որ Անկարայի աջակցությունը Դամասկոսին, հատկապես ահաբեկչության դեմ պայքարում կշարունակվի։

Թուրքիայի նախագահի աշխատակազմի փոխանցմամբ՝ Էրդողանը նաև նշել է, որ Սիրիայի տարածքից «ահաբեկչության ամբողջական վերացումն անհրաժեշտ է ինչպես Սիրիայի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն