Ինչ է նախատեսվում Սիրիայի կառավարության և ՍԴՈՒ-ի միջև կնքված 14-կետանոց պայմանագրով

Սիրիայում քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերի (ՍԴՈՒ) ու կառավարության միջեւ կնքվել է համաձայնագիր՝ վերջ դնելով կողմերի միջեւ պարբերաբար կրկնվող արյունալի բախումներին։

Համաձայնագիրը ստորագրվել է Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Ահմադ ալ-Շարայի եւ Սիրիայի դեմոկրատական ուժերի (ՍԴՈՒ) հրամանատար Մազլում Աբդիի միջեւ։

Ստորեւ ներկայացնում ենք համաձայնագրի կետերը.

  • Բոլոր ճակատներում և շփման գծերում անհապաղ և համապարփակ հրադադարի հաստատում Սիրիայի կառավարական ուժերի և Սիրիայի դեմոկրատական ուժերի (ՍԴՈՒ) միջև, ինչպես նաև դեպի Եփրատ գետի արևելք ՍԴՈՒ ռազմական կազմավորումների նահանջ՝ որպես վերատեղակայման նախնական քայլ:
  • Դեյր Էլ-Զոր և Ռաքքա նահանգների ադմինիստրատիվ և ռազմական ղեկավարության ամբողջական և անհապաղ փոխանցում Սիրիայի կառավարությանը: Սա ներառում է բոլոր քաղաքացիական ինստիտուտների ու ենթակառուցվածքների փոխանցումը, ինչպես նաև նախատեսվում է արագացված կերպով հրապարակել համապատասխան հրամանագրեր, ըստ որոնց՝ վերոնշյալ ենթակառուցվածքների ներկա աշխատակիցները կտեղաբաշխվեն սիրիական պետության համապատասխան նախարարություններում:
  • Հասաքե  նահանգի բոլոր քաղաքացիական ինստիտուտների միավորում Սիրիայի ինստիտուտների և ադմինիստրատիվ կառույցների հետ:
  • Սիրիայի կառավարության վերահսկողության սահմանում բոլոր սահմանային կետերում, նավթագազային հանքավայրերում՝ կանոնավոր ուժերի պաշտպանությամբ ապահովելու ռեսուրսների վերադարձը Սիրիային՝ միաժամանակ հաշվի առնելով քրդական տարածքների հատուկ կարգավիճակը:
  • ՍԴՈՒ զինվորականների և անվտանգության աշխատակազմի ամբողջական ներգրավում Սիրիայի Պաշտպանության և Ներքին գործերի նախարարությունների ներքո գործող կառույցներում՝ անհրաժեշտ անվտանգության ստուգումից հետո «անհատական» հիմունքներով՝ նրանց շնորհելով համապատասխան զինվորական կոչումներ, ֆինանսական իրավունքներ և նյութատեխնիկական անհրաժեշտություններ։
  • ՍԴՈՒ ղեկավարությունը պարտավորվում է զերծ մնալ նախկին ռեժիմի մնացորդներին իր շարքերում ներառելուց և տրամադրել նախկին ռեժիմի՝ Սիրիայի հյուսիս-արևելքում տեղակայված սպաների ցուցակներ:
  • Նախագահական հրամանագիր, որով թեկնածու կառաջադրվի Հասաքե նահանգապետի պաշտոնը ստանձնելու համար որպես քաղաքական մասնակցայնության և տեղական ներկայացվածության երաշխիք:
  • Այն ալ-Արաբի շրջանից (Քոբանիի շրջան) ծանր ռազմական ներկայության վերացում, քաղաքի բնակիչներից անվտանգության ուժի կազմավորում, տեղի ոստիկանության ուժերի՝ որպես Սիրիայի ներքին գործերի նախարարության կառուցվածքային միավորի պահպանում:
  • Իսլամական պետության (ԴԱԻՇ) գերյալների և ճամբարների գործերի համար պատասխանատու վարչակազմի, ինչպես նաև այս ենթակառուցվածքների անվտանգությունն ապահովող ուժերի ներգրավում Սիրիայի կառավարության կազմ։ Նպատակն այն է, որ Սիրիայի կառավարությունը հանձն առնի ամբողջությամբ օրինական և անվտանգային պաշտպանությունը:
  • ՍԴՈՒ ղեկավարության ներկայացրած թեկնածուների ցուցակի հաստատում՝ կենտրոնական պետական համակարգում բարձրաստիճան զինվորական, անվտանգության և քաղաքացիական պաշտոններ զբաղեցնելու համար՝ ազգային համագործակցությունն ապահովելու համար։
  • Ողջունել 2026թ. նախագահական հրամանագիր N 13-ը, որով ճանաչվում են քրդական մշակութային ու լեզվական իրավունքները և հասցեագրվում են իրավունքների վրա հիմնված և քաղաքացիական չլուծված խնդիրները, այդ թվում՝ չգրանցված/քաղաքացիություն չունեցող անձանց հարցերը և նախորդ տասնամյակներից պահանջվող սեփականության իրավունքներին վերաբերող հարցերը:
  • ՍԴՈՒ-ն պարտավորվում է Սիրիայի Արաբական Հանրապետության սահմանների հեռացնել Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) ոչ սիրիացի առաջնորդներին և անդամներին՝ ինքնիշխանությունը և տարածաշրջանային կայունությունն ապահովելու համար:
  • Սիրիական պետությունը՝ որպես Միջազգային կոալիցիայի անդամ, պարտավորվում է շարունակել ահաբեկչության դեմ պայքարը՝ ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ՝ անվտանգությունը և տարածաշրջանային կայունությունն ապահովելու համար:
  • Աշխատանքներ են տարվում Աֆրինի և Շեյխ Մաքսուդի շրջանների բնակիչների՝ իրենց տներ անվտանգ և արժանապատիվ վերադարձի վերաբերյալ փոխըմբռնման հասնելու ուղղությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն