Հունվարի 16-ի ժամը 08։00-ից մինչև հունվարի 19-ը՝ ժամը 08։00-ն, ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։
Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
«ՓԾ ստորաբաժանումները, օպերատիվ արձագանքելով իրավիճակին, Ոստիկանության պարեկային ծառայության, ՏԻՄ ներկայացուցիչների և «Ճանշին»-ի աշխատակիցների հետ համագործակցելով, արգելափակումից դուրս են բերել 128 տրանսպորտային միջոց և 254 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն»,- ասվում է հայտարարության մեջ: