Հայաստանը հետաքրքրված է Իրանում իրավիճակի կայունությամբ․ Ռուբինյան | armenpress.am

armenpress.am Հայաստանի Հանրապետությունը հետաքրքրված է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում իրավիճակը կայուն լինի։

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Իրանում դեկտեմբերի վերջերից սկիզբ առած բողոքի ցույցերին, և դրանց հնարավոր ազդեցությանը Երևանի ու Թեհրանի միջև արդեն իսկ համաձայնեցված տնտեսական ծրագրերի վրա։

«Մենք հետաքրքրված ենք, որպեսզի Իրանում իրավիճակը կայուն լինի և հույս ունենք՝ այդպես էլ կլինի, իսկ ինչ վերաբերում է համատեղ ծրագրերին, ապա որևէ դեպքում որևէ սպառնալիք չի լինի»,-ընդգծեց Ռուբեն Ռուբինյանը։

Դեկտեմբերի 28-ից Իրանում լայնածավալ ցույցեր են անցկացվում իրանական ռիալի կտրուկ արժեզրկման և մեծ գնաճի ֆոնին։ Իրանի իշխանությունների տվյալներով՝ երկրում բողոքի ցույցերի ընթացքում առնվազն 5000 մարդ Է զոհվել:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն