pastinfo.am «Մեր ձևով» շարժման անդամները պաշտոնապես գրանցել են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։
Ըստ էլեկտրոնային ռեգիստրի տվյալների՝ կուսակցությունը գրանցվել է 2025 թ․-ի դեկտեմբերի 8-ին։ Կուսակցության հիմնադիրներն են Ալեքսան Ալեքսանյանը, Աշոտ Ֆարսյանն ու Լենա Մաթևոսյանը, որոնք «Մեր ձևով» շարժման անդամներ են։
Նշենք, որ շարժումը ձեւավորվել է «Տաշիր» ընկերությունների սեփականատեր Սամվել Կարապետյանի ընտանիքի ակտիվ նախաձեռնությամբ։