ՀՀ դեսպանն ու Նիկոսիայի քաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնմանն ուղղված նոր նախաձեռնություններ

Կիպրոսում Հայաստանի Հանրապետության դեսպան Իննա Թորգոմյանը հանդիպել  է Նիկոսիայի քաղաքապետ Խարալամբոս Պրուզոսի հետ։

Այս մասին հայտնում է Կիպրոսում ՀՀ դեսպանությունը՝ ներկայացնելով հանդիպման մանրամասները։

Նշվում է, որ կողմերը քննարկել են Երևանի և Նիկոսիայի միջև համագործակցության խորացման հեռանկարները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով մշակութային փոխանակմանը, համայնքային համագործակցությանը և մարդկանց միջև կապերի զարգացմանը։

Երկու կողմերն էլ կարևորել են բարեկամական հարաբերությունների հետագա զարգացումը և պատրաստակամություն են հայտնել ուսումնասիրել երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված նոր նախաձեռնություններ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն