Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի դեսպանին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ամալ Աֆիֆիին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքային իրավունքների պաշտպանության և ՀՀ աշխատաշուկա մուտքի ընթացակարգերին առնչվող մի շարք հարցեր․ դիտարկվել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև աշխատուժի շարժունակության կարգավորման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրման հնարավորությունը։

Նախարար Թորոսյանն անդրադարձել է նաև երեխաների, ավագ սերդնի և կանանց հիմնահարցերի ոլորտում Եգիպտոսի հետ հետագա համագործակցության խորացմանը՝ նշելով, որ երկու երկրները այդ թվում խնամքի ծառայությունների ապաինստիտուցիոնալացման համատեքստում կարող են հանդես գալ համատեղ ծրագրերով։

Հանդիպման ավարտին ընդգծվել է համատեղ աշխատանքները շարունակելու կարևորությունը՝ սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման և նոր նախաձեռնությունների մշակման նպատակով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն