ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը Բաքու կայցելի | factor.am

factor.am

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան հունվարի 21-ին կայցելի Ադրբեջան։ Ադրբեջանական րատվամիջոցների հաղորդմամբ՝ նա կհանդիպի Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի, Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի և Ադրբեջանի  նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի հետ։

Շեկերինսկան նաև հանդիպումներ կունենա վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների և ՆԱՏՕ-ի երկրների դեսպանների հետ։

Նշենք, որ 2025 թվականի դեկտեմբերին ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան Հայաստանում էր։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն