Եպիսկոպոսաց ժողովը կկայանա Ավստրիայում փետրվարի 16-19-ը․ տեր Եսայի | news.am

news.am  Այլ վայրում ժողով անելու նախադեպեր եղել են ինչպես Եպիսկոպոսաց ժողովի, այնպես և Գերագույն հոգևոր խորհրդի գումարման դեպքում։

Հայ առաքելական եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը կկայանա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում։

Այս մասին հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը։

«Հարկ է ընդգծել, որ Հայ առաքելական եկեղեցու որևէ ժողովական մարմին իր նիստերը կարող է գումարել ցանկացած վայրում։ Բացառություն է Ազգային-եկեղեցական ժողովը։ Ուստի Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում փետրվարի 16-19-ը»,- ասաց հոգևորականը։

Նրա խոսքով՝ նման նախադեպեր եղել են ինչպես Եպիսկոպոսաց ժողովի, այնպես և Գերագույն հոգևոր խորհրդի գումարման դեպքում։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն