Իրանի իշխանությունները հայտարարել են երկրում կարգուկանոնի վերականգնման մասին | armenpress.am

armenpress.am Իրանի իշխանությունները վերջերս տեղի ունեցած բողոքի ցույցերից և անկարգություններից հետո լիովին վերականգնել են կարգուկանոնը երկրում։

Այս մասին, ինչպես տեղեկացնում է պետական ​​IRIB հեռուստառադիոընկերությունը, հայտարարել է Իրանի իրավապահպանության ուժերի գլխավոր հրամանատար Ահմադ-Ռեզա Ռադանը։

«Վճռական միջոցառումներին մեր քաղաքացիների մասնակցության, ինչպես նաև զինված ուժերի, անվտանգության և իրավապահ մարմինների գործողությունների շնորհիվ երկրի քաղաքներում լիովին վերականգնվել են անվտանգությունն ու կարգուկանոնը»,- նշել է նա։

Ահմադ-Ռեզա Ռադանը նաև տեղեկացրել է, որ իրավապահ մարմինները կշարունակեն իրենց աշխատանքը մինչև անկարգություններին մասնակցած բոլոր անձանց բացահայտումը և ձերբակալումը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն