ԵՄ-ն մտադիր է ԱՄՆ-ի հետ Գրենլանդիայի վեճը լուծել դիվանագիտական ճանապարհով. Bloomberg | 1lurer.am

1lurer.am

Bloomberg-ը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդել է, որ ԵՄ ղեկավարները մտադիր են Գրենլանդիայի ճգնաժամը ԱՄՆ-ի հետ լուծելու համար նախ օգտագործել դիվանագիտական ​​միջոցները, նախքան ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելը։

Ավելի վաղ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել էր ԵՄ արտակարգ գագաթնաժողով հրավիրելու որոշման մասին՝ Գրենլանդիան գրավելու՝ ԱՄՆ ծրագրերի հետ կապված լարվածության պատճառով։

Bloomberg-ի տվյալով՝ ԵՄ-ն կարող է մաքսատուրքեր սահմանել 93 միլիարդ դոլարի ամերիկյան ապրանքների համար։ Գործակալությունը բացատրել է, որ ԵՄ-ն նախկինում հաստատել էր այդ մաքսատուրքերը, բայց դրանք չի կիրառել՝ ԱՄՆ-ի հետ առևտրային տարաձայնությունները լուծելու մտադրությամբ։ Մաքսատուրքերը կվերաբերեն, մասնավորապես, Boeing ինքնաթիռներին, ԱՄՆ-ում արտադրված մեքենաներին և բուրբոնին։

Կիրակի Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ ԵՄ մշտական ​​ներկայացուցիչները քննարկել են այդ ցանկը, ինչպես նաև՝  «հարկադրանքի դեմ գործիքի» օգտագործումը, որը կարող է սահմանափակել ամերիկյան ընկերությունների մուտքը ԵՄ շուկա:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն