Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։
Այս մասին հաղորդում է APA-ն՝ հղում անելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը։ Ջեյհուն Բայրամովը Մարկո Ռուբիոյի հետ քննարկել է Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ համագործակցությունը վերաբերող հարցեր։