armenpress.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եվրոպական երկրներին խորհուրդ է տվել իրենց ուշադրությունը սևեռել ոչ թե Գրենլանդիայի, այլ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորման վրա։
Այս մասին հայտնում է NBC News-ը։
«Եվրոպան պետք է կենտրոնանա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի վրա։ Ահա, թե ինչի վրա պետք է կենտրոնանա Եվրոպան, այլ ոչ թե Գրենլանդիայի»,- հայտարարել է նա։
Դոնալդ Թրամփը նաև վերահաստատել է եվրոպական երկրների նկատմամբ լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու իր մտադրությունը՝ Գրենլանդիայի վերաբերյալ համաձայնության չհանգելու դեպքում։ Դրա վերաբերյալ հարցին ԱՄՆ նախագահը պատասխանել է. «100% այո»։
Միաժամանակ, ԱՄՆ նախագահը չի արձագանքել այն հարցին, թե արդյոք ուժ կկիրառի Գրենլանդիան Միացյալ Նահանգներին միացնելու համար։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։