Ֆրանսիան մտադիր է մերժել Գազայի հարցով Խաղաղության խորհրդին միանալու հրավերը. Reuters | armenpress.am

armenpress.am Ֆրանսիան պատրաստվում է մերժել Գազայի հարցով Խաղաղության խորհրդին միանալու հրավերը։

Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին մոտ գտնվող աղբյուրին։

«Այս փուլում Ֆրանսիան մտադիր է մերժել Թրամփի Խաղաղության խորհրդին միանալու հրավերը»,- հայտնում է լրատվամիջոցը։

Գործակալությունը վկայակոչելով աղբյուրին՝ նշում է, որ այս նախաձեռնությունը լուրջ հարցեր է առաջացնում ՄԱԿ-ի դերի վերաբերյալ, որը «չի կարող կասկածի տակ դրվել»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Գազայի հարցով Խաղաղության խորհուրդ ձևավորելու մասին՝ մի շարք երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի և Բելառուսի ղեկավարներին հրավիրելով միանալ դրան։

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն