Չեղարկման փաստաթղթերը օրենսդիրների քննարկմանը կներկայացվեն խորհրդարանական նստաշրջանի մեկնարկից հետո։
Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը անհրաժեշտ ընթացակարգեր է սկսել ԱՊՀ-ից լիարժեք դուրս գալու համար։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է արտգործնախարար Միխայ Պոպշոյը։
Նա նշել է, որ գերատեսչությունն այս պահին միջազգային կազմակերպության ստեղծման հիմքում ընկած համաձայնագրերի, մասնավորապես ԱՊՀ հիմնադիր համաձայնագրի և դրա հավելվածի, ինչպես նաև ԱՊՀ կանոնադրության դենոնսացիան մշակելու փուլում է:
«Այս երեք հիմնարար համաձայնագրերի դենոնսացիայով Մոլդովայի Հանրապետությունը պաշտոնապես կդադարի լինել ԱՊՀ մաս։ Եվ այդ գործընթացն արդեն սկսվել է։ Մենք այդ որոշումը վերջերս ենք կայացրել։ Սկսվել է հաստատման գործընթացը»,- ասել է Պոպշոյը։