Բուլղարիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասին | news.am

news.am Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը հայտարարել է հրաժարական տալու մտադրության մասին, գրել է «bTV Новините»-ն: Երկրի քաղաքացիներին ուղղած իր խոսքում նա նշել է, որ վաղը կներկայացնի պաշտոնական հրաժարականը:

Ռադևի խոսքով՝ փոխնախագահ Իլիանա Յոտովան կդառնա «պետության արժանի ղեկավար»:

«Հանգամանքներն ինձ ստիպել են նշանակել յոթ ժամանակավոր կառավարություն՝ իմ լիազորությունների սահմաններում պետական ​​և հասարակական շահերը պաշտպանելու համար: Այսօր ես վերջին անգամ դիմում եմ ձեզ որպես Բուլղարիայի նախագահ»,- նշել է նա:

Դեկտեմբերին Բուլղարիայի կառավարությունը հրաժարական տվեց վիճահարույց բյուջետային օրինագծի դեմ զանգվածային բողոքի ցույցերի պայմաններում: Բողոքի ցույցերը վերածվեցին կառավարության գործունեության նկատմամբ դժգոհության՝ կոռուպցիայի, անարդարության և բազմաթիվ պետական ​​ոլորտներում ձախողումների պատճառով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն