Թրամփը Գրենլանդիայի հարցը կապում է Նոբելյան խաղաղության մրցանակ չստանալու հետ | azatutyun.am

azatutyun.am  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր՝ Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու ձգտումը կապել է Նոբելյան խաղաղության մրցանակը չստանալու հետ՝ նշելով, որ այլևս «միայն խաղաղության մասին չի մտածում», քանի որ կղզու շուրջ վեճը սպառնում է վերսկսել առևտրային պատերազմը Եվրոպայի հետ։

Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում հրաժարվել է ասել, թե արդյոք ուժ կկիրառի Գրենլանդիան զավթելու համար։ Միևնույն ժամանակ նա վերահաստատել է իր սպառնալիքը՝ եվրոպական երկրներին մաքսատուրքերով հարվածելու, եթե համաձայնություն չկայացվի։

ԱՄՆ նախագահը հայտարարել էր եվրոպական ութ դաշնակից երկրի համար փետրվարի 1-ից 10 տոկոս մաքսատուրք սահմանելու մասին, որն ուժի մեջ կմնա այնքան, մինչև գործարք կնքվի ԱՄՆ կողմից Գրենլանդիան գնելու վերաբերյալ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն