Թուրքիան հարվածներ է հասցրել Սիրիայում քրդական ստորաբաժանումներին | 1lurer.am

1lurer.am  Թուրքական ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող ալ-Հասաքե քաղաքի հարավային ծայրամասին, ասվում է քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ​​ուժեր» (SDF) կազմակերպության հայտարարության մեջ։

«Թուրքական անօդաչու թռչող սարքերը հարվածել են ալ-Հասաքեից հարավ գտնվող Քեզվան լեռանը, դիրքը նույնպես հրետակոծվել է», – ասվում է հայտարարության մեջ։

Քրդական ստորաբաժանումներին հաջողվել է հետ մղել սիրիական կառավարական ուժերի հարձակումները ալ-Ալիա գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով սիրիական զինվորականները անձնակազմի և ռազմական տեխնիկայի կորուստներ են կրել։

Սիրիական բանակն ավելի վաղ հայտարարել էր, որ վերահսկողություն է հաստատել ալ-Շադդադի քաղաքի և համանուն բանտի նկատմամբ, որտեղ ալ-Հասաքե նահանգում պահվում են ԴԱԻՇ-ի հազարավոր զինյալներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն