Թրամփը հայտարարել է, որ «100%-ով» կիրագործի ԵՄ երկրների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու սպառնալիքը | armenpress.am

armenpress.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկնել է իր սպառնալիքը՝ մաքսատուրքեր սահմանել ԵՄ 8 երկրների նկատմամբ, որոնք զորքեր են ուղարկել Գրենլանդիա և դեմ են դանիական կղզու նկատմամբ ԱՄՆ վերահսկողությանը։ Այս մասին նա ասել է NBC News-ին տված հարցազրույցում։

Լրագրողը հարց է ուղղել Թրամփին՝ արդյոք ինքը պատրաստվում է իրագործել մաքսատուրքեր սահմանելու սպառնալիքը կիրագործվի, որին ԱՄՆ նախագահը պատասխանել է. «Այո, 100%-ով»։

Թրամփը հավելել է, որ Եվրոպան պետք է կենտրոնանա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի վրա, ոչ թե Գրենլանդիայի։

ԱՄՆ նախագահին նաև հարց են ուղղել՝ արդյոք Գրենլանդիան գրավելու համար ուժ կկիրառվի, ինչին նա պատասխանել է. «Առանց մեկնաբանության»։

Թրամփը սպառնացել է փետրվարի 1-ից 10% մաքսատուրք սահմանել Դանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Ֆինլանդիայի և Մեծ Բրիտանիայի նկատմամբ։ Նա նախատեսում է այդ մաքսատուրքը հունիսի 1-ից բարձրացնել մինչև 25%, մինչև Դանիայից Գրենլանդիան գնելու համաձայնություն ձեռք չբերվի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն