ՀՀ ՏԿԵ փոխնախարարը խորհրդակցություն է անցկացրել ՀԾԿՀ և էներգետիկ համակարգի ընկերությունների ներկայացուցիչների հետ

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը խորհրդակցություն է անցկացրել ՀԾԿՀ և էներգետիկ համակարգի ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Ինչպես տեղեկանում ենք ՏԿԵ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում շահագրգիռ պետական մարմինների և ընկերությունների հետ քննարկվել է «Գավառ» 220 կՎ օդային գծի վերակառուցման հարցը։

Նախարարի տեղակալի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ նախագծային աշխատանքների մեկնարկի և հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն