«Մոլդովական սցենարը» կարող է կրկնվել նաև Հայաստանում․ Լավրով | civilnet.am

civilnet.am Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կասկածի տակ է դրել Հայաստանում հունիսին կայանալիք ընտրությունների թափանցիկությունը, և ասել է, թե «Մոլդովական սցենարը» կարող է կրկնվել նաև Հայաստանում։ 2025-ի ամփոփիչ ասուլիսի ժամանակ նախարարը պնդել է, որ Արևմուտքը փորձում է Երևանին դրդել ապակառուցողական քայլերի։

Լավրովի խոսքով՝ Եվրոպական միությունը կստիպի Հայաստանի իշխանություններին Ռուսաստանի դեմ ուղղված քայլերով «փոխհատուցել» Բրյուսելից ստացված 15 մլն եվրոյի տրանշը։

«Չեմ կասկածում, որ բրյուսելյան բյուրոկրատիան ստիպելու է մեր հայ ընկերներին հետ վերադարձնել այդ տրանշի յուրաքանչյուր ցենտը»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը՝ հավելելով, որ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալասի ջանքերն ուղղված են Հայաստանում հակառուսական կուրսի ամրապնդմանը։

Անդրադառնալով ներքաղաքական լարվածությանը և Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին՝ Լավրովը նշել է, որ Մոսկվան «ցավով է հետևում» իրադարձությունների զարգացմանը։ Նա միաժամանակ «տարակուսելի» է որակել պաշտոնական Երևանի հայտարարությունները, թե Ռուսաստանը եկեղեցու հետ կապված գործընթացներում հիբրիդային սպառնալիքներ է կիրառում։

«Մեզ մոտ դա բացի տարակուսանքից որևէ այլ բան առաջացնել չի կարող»,- ասել է Լավրովը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն