Եվրամիությունը պատրաստվում է կրկնապատկել Գրենլանդիայի ֆինանսավորումը. Կալաս | 1lurer.am

1lurer.am

Ոչ մի երկիր իրավունք չունի զավթել այլ երկրի տարածք. ո՛չ Ուկրաինայում, ո՛չ Գրենլանդիայում, ո՛չ էլ աշխարհի որևէ այլ վայրում՝ հայտարարել է Կայա Կալասը։

Նա տեղեկացրել է, որ Եվրամիությունը պատրաստվում է կրկնապատկել Գրենլանդիայի ֆինանսավորումը իր նոր երկարաժամկետ բյուջեի շրջանակում, որը կգործի 2028 թվականից:

«Գրենլանդիայի հետ մեր համագործակցությունն իրական արդյունքներ է բերում, հատկապես կրթության, որակավորման բարձրացման և կայուն զարգացման ոլորտներում»,- նշել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն